Հայերեն   English   Русский  

Զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի օդաչուները զոհվել են


  
դիտումներ: 488

ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի օդաչուները զոհվել են:

Այս մասին Ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Վթարի վայրը հայտնաբերվել է։ Մարալիկի տարածաշրջանում է, լեռներում։ Մահացած օդաչուներն են՝ փոխգնդապետ Բաբայան Արմեն, մայոր Մանուկյան Մովսես։ Ցավակցում ենք»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 10.20-ի սահմաններում, կորել էր կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ։

Ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին` Գյումրիի օդանավակայանից:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: