Հայերեն   English   Русский  

Մեր էս տանջահար երկրում «սեր ու թավիշ» բառերն արժեզրկած ու դրոշ դարձրած , էս ի՞նչ կործանարար գործելաոճ եք ընտրել.Շուշան Պետրոսյան


ֆբ գրառում


  
դիտումներ: 419

Երևանը ախր փոքր է , ինձ էլ ճանաչում են ու անկախ նրանից գաղափարակից են թե ոչ , մեկը երգս է սիրում , մեկը համախոհ է,

մեկի եղբորը , որդուն, դստերը , ծնողին, բանակում , ուսման մեջ , առողջական խնդիրներով կամ որևէ հարցով աջակցել եմ ու մարդիկ գրում են , զանգում են , հանդիպում են , մի խոսքով , շատ բան գիտեմ ։ Ամբողջ այս քարոզարշավի ընթացքում , երբևէ չանդրադարձա մյուս թեկնածուներին , նրանց քարկոծելուն , ծաղրելուն( ես այդպես չեմ կարող ), ծրագրի բացակայության անթաքույց փաստին, անգամ էժանագին «ընտրապայքարի» մեթոդներին , վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի խոսքում ( իմա գոռգռոց) , իմ և համախոհ ընկերոջս հասցեին արված , տղամարդուն ո'չ վայել, սարկաստիկ, ծաղրող արտահայտությանը , չափերն անշուշտ անցել են, բայց կա մի սահման , որն անցնել չի կարելի։

Նախընտրական գործընթացում կիրառելով վարչական ռեսուրսները սպառնում են ,իրականացնում են հակաքարոզչություն, ատելություն-թշնամանք են սերմանում , զգուշացնում են ՀՀԿ-ին ընտրելու դեպքում հաշվեհարդար տեսնել ... տղերք լու՞րջ , ասում եք ով ձայն տա ՀՀԿ-ին , թող թողնի գնա Հայաստանի՞ց։
Երբևէ , որևէ մեկի չեմ ուղղորդել, չեմ պահանջել վարվել իմ կերպ , փաթաթան չեմ արել իմ գաղափարները, հարգել եմ դիմացինի կարծիքը , հակառակ վերաբերմունքին, ավաղ , հազվադեպ եմ հանդիպել, ինչն էլ մտածելու տեղիք է տալիս։
Մեր , էս տանջահար երկրում «սեր ու թավիշ» բառերն արժեզրկած ու դրոշ դարձրած , էս ի՞նչ կործանարար գործելաոճ եք ընտրել։
Ժողովուրդը մեղք է ։Ու մեկդ չհանդգնի ինձ ասել « բա լավ է՞ր , որ ... » ։Ամեն մարդ իր ապրածի ու արածի համար է պատասխանատու , դուք մտածեք ոնց եք պատասխան տալու։
Ե.Գ. Երկիրս հիվանդացրել եք։ Ինչ փորձություն ասես անցա ու դեռ անցնում եմ , բայց հիշեք , ամեն բան(!) հաղթահարելի է, երբ Հայրենիքդ, Հայրենիքիդ անվտանգությունը քեզնից վեր ես դասում ։
Ես այդպես եմ ապրում✌





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: