Հայերեն   English   Русский  

Պուտինը բացատրել է, թե ինչու չի պատասխանում Պորոշենկոյի հեռախոսազանգերին


  
դիտումներ: 775

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բացատրել է, թե ինչու չի արձագանքում հեռախոսային բանակցություններ վարելու Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի փորձերին: ՌԴ նախագահի խոսքերով` Ուկրաինայի նախագահը ոչ խորամանկ քաղաքական խաղ է վարում, որպեսզի իրեն ներկայացնի որպես հաջողակ բանակցող: Գրում է Vesti.ru-ն:

Պուտինը բացատրել է, որ չի ցանկանում մասնակցել նրա նախընտրական քարոզարշավին և Կերչի նեղուցում ուկրաինական ռազմական նավերի մասնակցությամբ սադրանքի հետ կապված խորամանկ մտահաղացումներին:

Պուտինը նշել է, որ Պորոշենկոն ճգնաժամային և սադրիչ իրավիճակներ է ստեղծում` տեղի ունեցածի պատասխանատվություն Ռուսաստանի վրա թողնելով, որից հետո «ցանկանում է անմիջապես ցույց տալ, որ ինքը հաջողությամբ լուծում է առաջացած խնդիրները»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին Ուկրաինայի նավատորմի երեք նավեր մուտք են գործել Ռուսաստանի Դաշնության ջրային տարածք և խախտելով Ռուսաստանի պետական սահմանը` Սև ծովից Կերչի նեղուցի ուղղությամբ շարժվել: Անտեսելով Ռուսաստանի իշխանությունների օրինական պահանջները` նրանք ձերբակալվել են:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: