Հայերեն   English   Русский  

230 մետր անցնելու համար Թրամփը 8 մեքենաներից բաղկացած ավտոշարասյունից է օգտվել


  
դիտումներ: 392

The Washington Post պարբերականի փոխանցմամբ` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ լիմուզինից և յոթ այլ ավտոմեքենաներից բաղկացած ավտոշարասյուն է օգտագործել 230 մետր անցնելու համար, որպեսզի հանդիպի նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագի ընտանիքի հետ: Գրում է Gazeta.ru-ն:

Թերթը նշում է, որ Թրամփը կնոջ` Մելանիայի հետ միասին հանդիպել է Բուշի ընտանիքին: 23 րոպե է տևողությամբ հանդիպումը տեղի է ունեցել ԱՄՆ կառավարության «Բլեր հաուս» նստավայրում: Նշվել է, որ Թրամփին նախորդած նախագահ Բարաք Օբաման նստավայր ոտքով է հասել:

Նշվում է, որ հանդիպման օրը անձրև չի տեղացել: Չնայած այդ հանագամանքին` Թրամփը ավտոշարասյուն է օգտագործել, որի համար հարակից փողոցներ են փակվել:

Ավելի վաղ Թրամփը Բուշ ավագի հուղարկավորության ժամանակ անհարգալից վարքի դրսևորման մեջ էր մեղադրվել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: