Ռուս հայտնի երգիչը ինքնաթիռում փրկել է ուղևորուհու կյանքը. Լուսանկարներ
դիտումներ: 848
Երգիչն օգնել է գիտակցությունը կորցրած կնոջը: Ականատեսները հայտնել են, որ Ալեքսանդր Ռոզենբաումը բիզնեսի կարգից էկոնոմ կարգ է շտապել այն ժամանակ, երբ բորտուղեկցորդուհին բարձրաձայն հարցրել է, թե արդյոք ինքնաթիռում բժիշկ կա: Երաժիշտը ուղևորին արհեստական շնչառություն է արել, որից հետո նրա գիտակցության է եկել:
«Էկոնոմ կարգում բժիշկ չկար, իսկ բիզնես կարգից ներս մտավ կրթությամբ և առաջին մասնագիտությամբ իսկապես բժիշկ, իմ սիրելի կատարողներից մեկը` Ալեքսանդր Յակովլևիչ Ռոզենբաումը», - գրել է ինքնաթիռի ուղևորներից մեկը ֆեյսբուքում:
Ալեքսանդր Ռոզենբաումը Ղրիմ համերգային շրջագայության շրջանակներում է ուղևորվել: