Հայերեն   English   Русский  

«Ամենավերջին բանը, որ այսօր կարելի է անել, տանը նստելն է». Վիգեն Սարգսյանն ընտրեց


  
դիտումներ: 412

ՀՀ քաղաքացիներն այսօր ընտրում են ութերորդ գումարման Ազգային ժողով:

Առավոտյան ժամը իր քաղաքացիական պարտքը կատարեց Հանրապետական կուսակցության առաջին համար Վիգեն Սարգսյանը:

Նա ընտրատեղամաս էր եկել ընտանիքի հետ:

Լրագրողների հետ զրույցում Պաշտպանության նախկին նախարարը նշեց՝ մեծ ակնկալիք ունի, որ ՀՀ քաղաքացիներն այսօր ակտիվ կմասնակցեն ընտրություններին.« Երկրի համար վճռորոշ պահերին պետք է համախմբվածություն: Անկախ նրանից. Թե ով ինչ դիրքորոշում ունի, ամենավերջին բանը, որ այսօր կարելի է անել, դա տանը նստելն է: Պետք է գնալ և քվեարկել, կողմնորոշվել և գիտակցված ձայնը տալ այն ուժին, որի հետ կապում են երկրի ապագան՝ լինի գործող իշխանություն, լինի այդ իշխանությանը հակակշռող ուժ : Պետք է որոշումը կայացնել և անպայման ձայնը տալ»:

Երկրորդ բանը, որ Վիգեն Սարգսյանը ակնկալում է, այն է, որ այսօր երեկոյան կունենք ավելի համախմբված հասարակություն. «Մեզ պետք է ավելի ամուր, ավելի արագ տեմպերով զարգացող երկիր: Մեր մարտահրավերներն ավելի մեծ են, քան մեր ունեցած պաշարները: Ակնկալում եմ, որ այսօրվա քվեարկությունից հետո մենք կունենանք երկիր, որ համար կենսական նշանակություն հարցերում գոնե ՝ անվտանգություն, արտաքին քաղաքականություն, մենք կհենվենք գիտելիք, փորձի , հետևողականության վրա և չենք անի քայլեր, որոնք կարող են թուլացնել մեր դիրքերը այս տարածաշրջանում»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: