Հայերեն   English   Русский  

«Ինչ քննադատեմ Նիկոլ Փաշինյանին, եթե աջակից եմ եղել Փաշինյանին».Գագիկ Ծառուկյանն ընտրեց


  
դիտումներ: 370

Հայաստանի քաղաքացիներն այսօր ընտրում են ութերորդ գումարման խորհրդարանը:

Աբովյանում իր քաղաքացիական պարտքը կատարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Ընտրելուց հետո նա պատասխանեց լրագրողների հարցերին:

«Ինչ քննադատեմ Նիկոլ Փաշինյանին, եթե աջակից եմ եղել Նիկոլ Փաշինյանին»:

Դիտարկմանը, որ 7 ամիս է անցել , արդյոք Ծառուկյանը գոհ է բոլոր քայլերից, ԲՀԿ առաջնորդն արձագանքեց. «Եղբայր ջան, յոթ ամիս, բայց հլը նոր սկսում ա: Պետք է հնարավորություն տրվի իրար հետ աշխատելու, գործելու, իրականացնելու: Եթե մենք ցանկանում ենք, որ ինչ-որ լավ բան լինի, պետք ա ազգովի, միասնական լինենք: Ոչ թե ամեն մեկը աշխատի մյուսի վրա ցեխ շպրտի: Միասնական պետք է կանգնեն ծրագիր առաջարկեն, մոտեցում՝ ոնց արվի, որ երկիրը զարգանա, ժողովրդի վիճակը բարելավվի»,- նշեց նա:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: