Հայերեն   English   Русский  

Ժամը 11:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 7.76 տոկոսը,2017 թ-ի ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների քվեարկությանը


ժամը 11:00- ի դրությամբ մասնակցել էր 13.32 տոկոսը:


  
դիտումներ: 538

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը ժամը 11:00-ի դրությամբ մասնակցել է 201 հազար 250 քաղաքացի կամ ընտրողների 7.76 տոկոսը:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը ժամը 11:00-ի դրությամբ մասնակցել է 201 հազար 250 քաղաքացի կամ ընտրողների 7.76 տոկոսը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում այս մասին ասաց ԿԸՀ նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը:

2017 թ-ի ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների քվեարկությանը ժամը 11:00- ի դրությամբ մասնակցել էր 13.32 տոկոսը:

«Թիվ 1 ընտրական տարածքում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 200 հազար 915 է, ժամը 11:00-ի դրությամբ մասնակցությունների թիվը 16 հազար 88 կամ 8.01 տոկոս: Թիվ 2 ընտրատարածքում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 213 հազար 578 է, մասնակցողների թիվը 16 հազար 209 է կամ 7.55 տոկոս, թիվ 3 ընտրատեղամասում քվեարկելու իրավունք ունեցող 225 հազար 181 քաղաքացիներից քվեարկությանը դեռ մասնակցել է 19 հազար 278 քաղաքացի կամ 8.56 տոկոսը»,-ներկայացրեց Գալստյանը:

Մնացած տվյալներին կարելի է ծանոթանալ այստեղ:

Մայրաքաղաք Երևանում քվեարկելու իրավունք ունեցող 849 հազար 912 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 66 հազար 794-ը, կամ ընտրելու իրավունք ունեցողների 7.86 տոկոսը:

Ըստ խոշոր մարզկենտրոնների և մարզերում հազարից ավելի ընտրող ունեցող համայնքների` ամենաակտիվ մասնակցությունը եղել է Կապանում, մասնակցել է ընտրողների 12.71 տոկոսը: Ամենացածր մասնակցությունը եղել է Ախուրյանում, քվեարկել է ընտրողների 5.25 տոկոսը:

«Ընդհանուր առմամբ 2 մլն 592 հազար 479 ընտրողներից 11:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 201 հազար 250 քաղաքացի կամ 7.76 տոկոսը»,-ասաց Գալստյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: