Հայերեն   English   Русский  

21/05 ընտրատեղամասում 13։00ի դրությամբ արձանագրվել է ուրիշի օգնությամբ ընտրելու 14 դեպք


  
դիտումներ: 627

21/05 ընտրատեղամասում ժամը 1։10ի դրությամբ քվեարկել է 1786 ընտրողներից 415ը։

Հանձնաժողովի նախագահ Գոհար Հովհաննիսյանի խոսքով ՝ նման ցուցանիշը բավարար է ու վկայում է ընտրողների ակտիվության մասին։ Նա նշում է, որ ընթացիկ ընտրությունները ոչնչով չեն տարբերվում նախորդներից։ "2017-ի ընտրություններն էլ այսպես են ընթացել"ասում է նա։

ԼՀԿ վստահված անձ Արման Դավթյանը նշում է, որ այս պահի դրությամբ որևէ խախտում կամ արտառոց դեպք չի նկատվել։

Տեղում վստահված անձինք ունեն իմ քայլը, «Սասնա ծռերը», «Մենք» դաշինքը, ԲՀԿ- ն , ՕԵԿ-ը

ՀՀԿ-ն այս ընտրատեղամասում ևս վստահված անձ չունի։
Նշենք, որ ընտրատեղամասում գտնվելու ընթացքում դեպք արձանագրվեց, երբ չկողմնորոշված տարեց ընտրողը հարցնում էր,թե ում օգտին քվեարկի։

Տատիկն ակնկալում էր, որ «Սասնա ծռերի» իր ծանոթ վստահված անձը գուցե իր հետ քվեախուց մտնի։ Երբ հանձնաժողովի նախագահն ասաց, որ ուղղորդելու իրավունք չունեն, տատիկը շվարած մի քանի րոպե նստեց, ապա մտավ քվեախուց, ինքնուրույն ընտրեց, ապա որոշ ժամանակ խոսեց սասնա ծռերի վստահված անձ, բժիշկ Սամվել Գալստյանի հետ ու հեռացավ։

Անկախի հետ զրույցում Հռիփսիկ տատը նշեց, որ ընտրել է իր ու իր ընտանիքի բարեկեցիկ ապագայի համար։ Թե ում օգտին, չբացահայտեց։ Բայց վստահեցրեց, որ իր վրա որևէ մեկը ճնշում չի գործադրել ։

Նշենք, որ այս ընտրատեղամասում 13։00ի դրությամբ արձանագրվել է ուրիշի օգնությամբ ընտրելու 14 դեպք։

Հանձնաժողովի քարտուղարը նշում է, որ խոշորացույց էլ են առաջարկում, բայց տարեցները նախընտրում են օգնությունը։




Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: