Մի շարք մտահոգող տեղեկություններ ունենք. Էդմոն Մարուքյան
Քվեարկելուց հետո նա պատասխանեց լրագրողների հարցերին:
«Մի շարք մտահոգող տեղեկություններ ունենք, որոնք օպերատիվ կերպով ոստիկանության հետ փոխանակվում ենք»,- նշեց Մարուքյանը:
Նա հրաժարվեց անուններ տալ, քանի որ հակաքարոզչության մաս կարող է կազմել:
«Ուղերձս քաղաքացիներին այն է, որ այսօր հնի ու նորի կռվի ավարտն է։ Կոչ եմ անում ակտիվ գնալ ընտրական տեղամասեր ու իրենց քաղաքացիական պարտքը կատարել, չկարծեք, թե ամեն ինչ ավարտված է, այսօր է ամեն ինչ ավարտվելու։ Այսօր մինչև ութը քաղաքացիները ժամանակ ունեն այդ ամեն ինչն ավարտին հասցնել։ Հետևաբար, այսօր բոլորս անելիք ունենք, պետք է դա անենք»։
Մարուքյանը ոստիկանությանը կոչ արեց, որ բոլոր տեսակի մտահոգիչ տեղեկությունները ստանալուն պես համապատասխան միջոցներ ձեռնարկեն, քանի որ այսօրվա ընտրությունների թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է և իրավապահ մարմինները։