Ժամը 14։00-ի դրությամբ ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 636,055 ընտրող կամ ընտրողների 24,53%-ը
Այս մասին այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հայտնեց ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանը:
«Ընտրելու իրավունք ունի 2,592,479 քաղաքացի, որոնցից ժամը 14։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 636,055 քաղաքացի կամ ընտրողների 24,53 տոկոսը»,-ասաց նա:
Այսպիսով, ընտրական տարածքում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը թիվ 1 ընտրատարածքում կազմել է 200,915 որոնցից ընտրության մասնակցել է 48, 618 -ը կամ 24,20 տոկոսը:
Թիվ 2-ում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից մասնակցել է 50, 940 -ը կամ 23,85 տոկոսը:
Թիվ 3-ում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից մասնակցել է 53, 472-ը կամ 23,75 տոկոսը:
Թիվ 4 - քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից մասնակցել է 46, 941-ը կամ 22,33 տոկոսը:
Թիվ 5 - քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից մասնակցել է 55, 418 -ը կամ 25,2%-ը:
Թիվ 6- քվեարկելու իրավունք ունեցող անձանցից մասնակցել է 50, 170 -ը կամ 21,41 տոկոսը։
Թիվ 7- քվեարկելու իրավունք ունեցող անձանցից մասնակցել է 32, 211-ը կամ 27,37 տոկոսը:
Թիվ 8 - քվեարկելու իրավունք ունեցող անձանցից մասնակցել է 49, 117 -ը կամ 25,70 տոկոսը:
Թիվ 9 - քվեարկելու իրավունք ունեցող անձանցից մասնակցել է 59, 639–ը կամ 25,12 տոկոսը:
Թիվ 10 - քվեարկելու իրավունք ունեցող անձանցից մասնակցել է 58,640-ը կամ 24,41 տոկոսը:
Թիվ 11- քվեարկելու իրավունք ունեցող անձանցից մասնակցել է 50, 819 –ը կամ 22,11 տոկոսը:
Թիվ 12 - քվեարկելու իրավունք ունեցող անձանցից մասնակցել է 48, 612 -ը կամ 30,05 տոկոսը:
Թիվ 13 - քվեարկելու իրավունք ունեցող անձանցից մասնակցել է 31, 458–ը կամ 28,92 տոկոսը