Թուրքիայի բնակչությունից շուրջ 12մլն մարդ կասկածյալի կարգավիճակում է
Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:
2006 - 2017թթ․ 307 տոկոսով ավելացել է այն քաղաքացիների թիվը, որոնց դեմ հետաքննություն է ընթացել։ Արձանագրվել է, որ միայն 2017թ․ամեն շաբաթ 230․483-ով երկրում ավելացել է կասկածյալի կարգավիճակ ունեցողների թիվը։ Այլ կերպ ասած՝ յուրաքանչյուր 1 րոպեում 23 անձի դեմ, որպես կասկածյալ, իրավական վարույթ է սկսվել։
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության փոխնախագահ Գամզե Աքքուշ Իլգեզդին տեղեկացրել է, որ 2003-2006թթ․ Թուրքիայի նախագահին վիրավորելու մեջ մեղադրվող կասկածյալները եղել են 109 հոգի։ 2007-2014թթ․ այդ ցուցանիշը հասել է 895-ի, իսկ 2015-2017թթ․ նրանց թիվը կազմել է 12․168։
2003-2006թթ․ նշված մեղադրանքն առաջադրվել է ընդամենը մեկ անչափահասի, 2007-2014թթ․՝ մինչև 15 տարեկան 8 անձի, իսկ 2015-2017թթ․ նախագահին վիրավորելու մեջ մեղադրվող անչափահասների թիվը հասել է 113-ի։
2003-2006թթ․ «հանրապետության նախագահին վիրավորելու» մեղադրանքով ազատազրկվել է 31 անձ, 2007-2014թթ․՝ 243 անձ, իսկ 2015-2017թթ․ազատազրկվածների թիվը կազմել է 3․221։