Հայերեն   English   Русский  

Մանվել Գրիգորյանի համար շտապօգնություն են հրավիրել դատարան


  
դիտումներ: 512

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այսօր քննում է գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը եւս երկու ամսով երկարացնելու հարցը:

Դատարանից NEWS.am-ի լրագրողը հայտնում է, որ նիստի ընթացքում Գրիգորյանի մոտ առողջական խնդիրներ են առաջացել, եւ նրա համար շտապօգնություն է հրավիրվել: Այս պահին դատական նիստն ընդմիջվել է:

Նշենք, որ նիստը դռնփակ է: Դատարանում է նաև Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին`Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաև՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար:

Խոսքը ապրիլյան պատերազմի օրերին ուղարկված օգնությունը յուրացնելու մասին է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: