Հայերեն   English   Русский  

​Թրամփը 5 մլրդ դոլար է պահանջել Մեքսիկայի հետ սահմանի պատի կառուցման համար


  
դիտումներ: 451

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն 5 միլիարդ դոլար է անհրաժեշտ Մեքսիկայի հետ սահմանի պատը կառուցելու համար: Թրամփն այդ մասին հայտարարել է Սենատում Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Չակ Շումմերի և Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների առաջնորդ Նենսի Փելոսիի հետ հանդիպման ժամանակ: Գրում է Gazeta.ru-ն:

«Ինձ մոտավորապես 5 միլիարդ դոլար է հարկավոր մեծ հողատարածք կառուցելու համար», - ասել է Թրամփը:

Շումմերը դեմ է արտահայտվել այդ պահանջին` նշելով, որ իշխանության կասեցման վտանգ կա: Նա հավելել է, որ Դեմոկրատական կուսակցությունն առաջարկել է ֆինանսավորել սահմանային անվտանգության ամրապնդումը:

Ավելի վաղ Թրամփը պատմել էր Մեքսիկայի հետ սահմանի պատի կառուցման ընթացքի մասին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: