Հրանտ Մելքումյանը հաղթանակներով է մեկնարկել Լոնդոն Չեսս Կլասիկի ՖԻԴԵ Օփեն մրցաշարում
Գլխավոր մրցաշարը մեկնարկելու է այսօր: Իսկ փառատոնի շրջանակներում անցկացվող ՖԻԴԵ Օփեն մրցաշարն արդեն մեկնարկել է և կայացել են մեկնարկային առաջին և երկրորդ տուրերի պարտիաները: ՖԻԴԵ օփենին այս տարի մասնակցում են 40 երկրների 232 շախմատիստ, այդ թվում՝ 19 գրոսմայստեր:
ՖԻԴԵ Օփենում առաջին դասակարգված շախմատիստն է Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ, գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը: Մեկնարկային տուրերում Մելքումյանը տոնել է երկու հաղթանակ և ընթանում է առաջատարների թվում: Մրցաշարին մասնակցում են նաև Հայաստանի կանանց հավաքականի անդամ, կանանց միջազգային վարպետ Սիրանուշ Ղուկասյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Դավիթ Միրզոյանը:
Ղուկասյանը առաջին տուրում հաղթանակ է տոնել Ֆրանսիան ներկայացնող Սիլվան Էշեյի նկատմամբ, իսկ երկրորդ տուրում պարտվել Ռումինիան ներկայացնող բամափորձ գրոսմայստեր Անդրեյ Իստրատեսկուին: Դավիթ Միրզոյանը տոնել է 1 հաղթանակ և 1 պարտիա ավարտել հաշտությամբ:
Այսօր տեղի կունենա մրցաշարի 3-րդ տուրը: