Լևոն Արոնյանը մեկնարկում է Լոնդոն Չեսս Կլասիկ մրցաշարում
դիտումներ: 672
Մրցաշարն ունի անցկացման յուրօրինակ ձևաչափ: Մրցաշարը կանցկացվի նոկաուտ համակարգով: Կիսաեզրափակչում Լևոն Արոնյանի մրցակիցն է լինելու Մաքսիմ Վաշիե Լագրավը, իսկ Կարուանան և Նակամուրան կմրցեն միմյանց դեմ: Զույգերի հաղթողները կհանդիպեն միմյանց եզրափակչում, իսկ պարտվողները կպայքարեն 3-րդ հորիզոնականի համար:
Դեկտեմբերի 11-ին և 12-ին կխաղարկվեն պարտիաներ դասական շախմատի կանոններով, իսկ դեկտեմբերի 13-ին կխաղարկվեն արագ և կայծականային շախմատի պարտիաներ: Եզրափակիչը և 3-րդ տեղի համար մրցախաղը տեղի կունենա դեկտեմբերի 15-17-ը: