Հայերեն   English   Русский  

Թրամփը ցանկանում է փեսային Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար դարձնել. Huffington Post


  
դիտումներ: 321

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնի համար դիտարկում է նաև իր փեսայի` Ջարեդ Քուշների թեկնածությունը: Այդ մասին գրում է The Huffington Post թերթը` հղում անելով Սպիտակ տան երեք աղբյուրներին: Գրում է Gazeta.ru-ն:

Թերթը գրում է, որ Թրամփը և Քուշները արդեն բանակցություններ վարել են աշխատակազմի ղեկավարի նշանակման վերաբերյալ: Սակայն բանակցությունների արդյունքների մասին տվյալները ներկայումս բացակայում են:

2017 թ. հունվարից Քուշները զբաղեցնում է Թրամփի ավագ խորհրդականի պաշտոնը:

Ավելի վաղ The New York Times պարբերականը հայտնել էր, որ Սպիտակ տան աշխատակազմի ներկայիս ղեկավար Ջոն Քելլին մինչև այս տարվա վերջը կլքի պաշտոնը: ԶԼՄ-ների փոխանցմամբ` Քելին «վրդովված» է ԱՄՆ նախագահի դուստր և խորհրդական Իվանկա Թրամփի և նրա ամուսնու` Քուշների դերակատարությունից, որոնք միջամտել են նաև իր պաշտոնանկությանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: