Հայերեն   English   Русский  

Հայկ Ալումյան. Իշխանությունների ճնշումների նկատմամբ առավել խոցելի են և ՛՛լսող՛՛ հենց այն դատավորները, ում կոռումպացված լինելու վերաբերյալ հարուստ նյութեր կան հատուկ ծառայությունների մոտ


ֆբ գրառում


  
դիտումներ: 449

Քանի որ վերջին ժամանակահատվածում, հայտնի գործերի հետ կապված, քննարկվում են տարբեր դատավորների մասնագիտական ու մարդկային որակները

և բևեռացված կարծիքներ են բախվում (ինչը, սկզբունքորեն, նորմալ երևույթ է), իմ կողմից ներկայացնեմ հետևյալ դիտարկումը.

1. Ոչ մի կոռումպացված դատավոր չի կարող իրեն թույլ տալ հակադրվել ՏՎՅԱԼ ՊԱՀԻ (ոչ թե միայն այսօրվա, այլ առհասարակ որևէ ԳՈՐԾՈՂ) իշխանությունների ցանկություններին և քմահաճույքներին, քանի որ կոռուպցիոն ոլորտում իր ՛՛քաջագործությունների՛՛վերաբերյալ տեղեկատվությունը գտնվում է հատուկ ծառայությունների, հետևաբար՝ տվյալ իշխանության տրամադրության տակ և ցանկացած պահի կարող է ընթացք ստանալ,

2. Իշխանությունների ճնշումների նկատմամբ առավել խոցելի են և ՛՛լսող՛՛ հենց այն դատավորները, ում կոռումպացված լինելու վերաբերյալ հարուստ նյութեր կան հատուկ ծառայությունների մոտ և իշխանությունները ցանկացած պահի կարող են դրանց ընթացք տալ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: