Հայերեն   English   Русский  

Լուկաշենկոն դիմել է Հայաստանին. Ինչու՞ եք վախենում բելառուսներից. մենք օտար չենք


  
դիտումներ: 290

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի հասկանում, թե ինչու է Հայաստանը դեմ արտահայտվում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածուի նշանակմանը:

«Դա խայտառակություն է, որ մենք չենք կարող ընտրել ՀԱՊԿ-ի գլխավոր պաշտոնյայի», - ասել է Բելառուսի նախագահը ռուս լրագրողների հետ Մինսկում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է «Интерфакс-Запад»-ը:


Ա.Լուկաշենկոն ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները պետք է ընդառաջ գնան ՀԱՊԿ այլ երկրներին, քանի որ հենց Երևանն է «թաթախել» կազմակերպությանն իր ներքին քաղաքական խնդիրների մեջ:

«Ես ձեզ տալիս եմ գործող պետքարտուղար, երիտասարդ գեներալ (Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զաս): Խելացի տղա է, մեծ փորձ ունի: Նա պետական քարտուղար է, բոլոր նախագահները գիտեն նրան: Ես այս քայլը կատարում եմ, որ այսուհետև գործող տաղանդավոր գեներալներին նշանակենք` ցույց տալու համար ՀԱՊԿ-ի կարևորությունը», - ընդգծել է Ա.Լուկաշենկոն:

Նա հիշեցրել է, որ առաջարկել է, որպեսզի Ստանիսլավ Զասն այցելի ՀԱՊԿ բոլոր երկրներ, այդ թվում` Հայաստան:

«Եթե դուք պատրաստ եք ընդունել, լսել նրան... Դուք կարող եք չհամաձայնվել, կարող եք հավատարիմ մնալ ձեր սկզբունքներին: Բայց դուք խոսեք նրա հետ: Գուցե նա ձեզ համար ավելի լավ լինի, քան ցանկացած հայ: Ինչու՞ եք վախենում բելառուսներից: Չէ, որ միմյանց օտար չենք», - հավելել է Ա.Լուկաշենկոն:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: