Մյուլերը հետաքննում է ԱՄՆ-ի ընտրություններին Մերձավոր Արևելքի երկրների «միջամտությունը»
դիտումներ: 456
Թերթի տվյալներով` Մյուլլերի թիմը ուսումնասիրում է ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների ժամանակ ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի շրջապատի ներկայացուցիչների հանդիպումները Մերձավոր Արևելքի երկրների ներկայացուցիչների հետ:
Ինչպես նշվում է, խոսքը մասնավորապես Արաբական Միացյալ Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի և Իսրայելի ներկայացուցիչների մասին է:
Ընդ որում` ըստ աղբյուրների, այդ երկրները ցանկացել են օգնել Թրամփին հաղթել ընտրություններում, որպեսզի տնտեսական սաբոտաժ կազմակերպեն Իրանի դեմ:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները մտահոգվել են Թրամփի դեմ հետաքննության պատճառով: