Հայերեն   English   Русский  

Հայաստանը ՄԱԿ ԳՎ–ում դեմ է քվեարկել հակառուսական բանաձևի ընդունմանը


  
դիտումներ: 689

Ավելի վաղ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել էր Կիևի առաջարկած «Ղրիմի ռազմականացման վերաբերյալ» բանաձևը:

ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովում Հայաստանը դեմ է քվեարկել հակառուսական բանաձևին։

Վեհաժողովը քվեարկությամբ ընդունել է Ուկրաինայի ներկայացրած բանաձևը, որը վերաբերում է Ռուսաստանի կողմից Ղրիմը, Սևաստոպոլը, ինչպես նաև Սև և Ազովյան ծովերը մասնակիորեն ռազմականացնելուն:

ՌԻԱ Նովոստիի տեղեկացմամբ, բանաձևին կողմ է քվեարկել 66, դեմ՝ 19 երկիր։ Դեմ քվեարկածների թվում է նաև Հայաստանը: Հարևան Վրաստանը կողմ է քվեարկել բանաձևին, իսկ Ադրբեջանը ձեռնպահ է մնացել:

ՄԱԿ-ի ընդունած բանաձևում Ռուսաստանը բնորոշվում է որպես «շրջափակող գերտերություն»։ Ըստ բանաձևի`Ղրիմի տարածքում Ռուսաստանի իրականացրած գործողությունների հետևանքով վտանգվում է տարածաշրջանային կայունությունը:

Փաստաթղթում նաև նշվում է, որ Սև ծովի տարածքում ՌԴ-ի գործողությունները սպառնում են Ուկրաինայի անվտանգությանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: