Հայերեն   English   Русский  

​Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի դիվերսիան ընդդեմ Արցախի (փաստեր)


ֆբ գրառում


  
դիտումներ: 425

Ապրիլյան իշխանափոխությունից հետո Փաշինյանը հայտարարեց, որ «ԼՂ հակամարտության կարգավորման ցանկացած տարբերակ պետք է քննարկվի հասարակության հետ և հասարակությունն է լինելու որոշողը»:

Հետո Փաշինյանը հայտարարեց, որ «Ալիևը կիրթ անձնավորության տպավորություն է թողել», հետո ասաց, որ «վերելակում «հրադադար» են պայմանավորվել»: Վերջերս Փաշինյանի ԱԳ նախարարը հայտարարեց, որ «իշխանափոխությունից հետո իրենց կառավարությունը ԼՂ հակամարտության կարգավորման նոր տարբերակ է առաջարկել և այն քննարկում են ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ֆրանսիայի հետ»:

Իսկ արդեն երեկ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ «Հայաստանի հետ բացառիկ փոխըմբռնման են հասել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում և արդեն հունվարին Զոհրաբ մնացականյանի հետ կքննարկեն խաղաղ կարգավորումը»:

Ուրեմն վերոնշյալ պաշտոնական հայտարարություններին զուգահեռ Նիկոլ Փաշինյանը կատարել է հետևյալ քայլերը`

-Հրապարակային վիրավորել է Արցախի ղեկավարությանն ու մարտական Գեներալներին,

-Սասուն Միքայելյանի բերանով հայտարարել և հետո փոխարտգործնախարարի միջոցով հիմնավորել է, որ ««թավշյա հեղափոխությունն» ավելի կարևոր նշանակություն ունի քան Արցախյան հերոսամարտը»,

-Պաշտոնից հեռացրել է Լևոն Մնացականյանին և Օգանովսկուն, որոնք ադրբեջանցիների ահն ու սարսափն էին,

-Իրեն խորհրդական է նշանակել ապրիլյան պատերազմի գլխավոր պատասխանատուներից մեկին,

-Ցանկանում է պաշտոնից հեռացնել նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանին:
Իլհամն էլ իր «դաշնակցին» զուգահեռ կատարել է հետևյալ գործողությունները.

-Արցախի հետ ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով կառուցել է հարձակվողական նշանակության «աշտարակներ»,

-Նախիջևանի սահմանում կրճատել է միջդիրքային տարածությունը,

-Ողջունել է Փաշինյանի կողմից Արցախում կատարվող հակապետական գործողությունները,

-«Վերջին տարիների ընթացքում բացառիկ փոխըմբռնման է եկել Հայաստանի հետ» ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում:

Հ.Գ. Հիմա էս չոր փաստերը համադրեք ու երկու բան հիշեք` 1)Փաշինյանն ասում էր, որ ցանկացած կարգավորման տարբերակ պետք է «քննարկի» ժողովրդի հետ, բայց Մամեդյարովը գաղտնազերծեց իրականությունը, 2) Փաշինյանը բազմիցս ասել է, որ «մեզ մոտ փոխզիջման մասին խոսելուց առաջ հարցրեք Ադրբեջանին ինքն ի՞նչ է պատրաստ զիջել, իսկ Ադրբեջանն այս պահին ոչինչ պատրաստ չէ զիջել», դե հիմա հասկացեք, թե ինչ «փոխըմբռնման մասին է խոսում Մամեդյարովը:

Հ.Գ.2 Արցախում թեկուզ մի սմ հողի կորուստը Նիկոլի ու իր թիմի համար ավելին է արժենալու քան իշխանության կորուստը: Վենդետտա լինելու ա!!!





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: