Հայերեն   English   Русский  

​Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը քաջություն կգտնի ԱՄՆ-ի շանտաժին դիմակայելու համար. Գրիգորի Կարասին


  
դիտումներ: 537

«Մոսկվան հույս ունի, որ Հայաստանի նոր ղեկավարությունն իր մեջ քաջություն կգտնի դիմակայելու ԱՄՆ-ի կողմից շանտաժին ու ճնշմանը և ինքնուրույն որոշումներ կընդունի»,- հայտարարել է «ՌԻԱ նովոսիին» տված հարցազրույցում պետքարտուղար, ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը:

Հոկտեմբերին Երևան այցելեց ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը: Լրագրողների առջև իր ելույթում նա, մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը, նշել է, որ ամերիկյան «զենքն ամեն դեպքում ռուսականից լավ է»: Բոլթոնը նաև խորհուրդ է տվել Երևանին միջազգային հարաբերություններում «ձերբազատվել պատմական կաղապարներից»:

«Այս տարի երկրում տեղի ունեցող արմատական փոփոխությունների խորապատկերում Վաշինգտոնի միջամտությունը նրա ներքին և արտաքին քաղաքական գործերին ավելի ու ավելի անպարկեշտ է դառնում»,- ասել է Կարասինը:

Դիվանագետի խոսքով՝ վիրավորական է հայ ժողովրդի պատմական փորձն անվանել «պատմական կաղապար»: Բացի այդ, Բոլթոնը հորդորել է Հայաստանին գնել ամերիկյան զենքը և հնարավորինս շուտ միանալ հակաիրանական պատժամիջոցներին:

«Եթե այսպիսին է հայ-ամերիկյան հարաբերությունների հրապարակային կողմը, ապա պատկերացնել միայն կարելի է, թե ինչպես են «ձեռքեր ոլորում» կուլիսների հետևում»,- ասել է Կարասինը:

«Հույս ունենք, որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը, որ խորհրդարանական ընտրություններում ստացել է անհրաժեշտ մանդատը, իր մեջ քաջություն կգտնի դիմակայելու արտաքին անսքող շանտաժին ու ճնշմանը և ազգային շահերից ելնելով՝ կպահպանի ինքնուրույն որոշումներ ընդունելու իր ինքնիշխան իրավունքը»,- ընդգծել է ՌԴ ԱԳ փոխնախարարը:

Ամբողջական հարցազրույցը կարդացեք այստեղ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: