Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ն սկսել է զորքերը դուրս բերել Սիրիայից


  
դիտումներ: 354

Միացյալ Նահանգները սկսել է իր զորքերը դուրս բերել Սիրիայի տարածքից: Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Սառա Սանդերսը: Գրում է Gazeta.ru-ն:

«Սիրիայում «Իսլամական պետության» դեմ այս հաղթանակները չեն ազդարարում Համաշխարհային կոալիցիայի կամ դրա արշավի գործողությունների ավարտի մասին: Մենք սկսել ենք Միացյալ Նահանգների զորքերը հայրենիք վերադարձնել` անցում կատարելով այդ արշավի հաջորդ փուլին», - հայտարարել է Սանդերսը:

Bloomberg գործակալությունը, հղում անելով իր աղբյուրին, տեղեկացրել է, որ Թրամփը հրահանգել է ԱՄՆ-ի զորքերն ամբողջովին դուրս բերել Սիրիայի տարածքից:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: