Քեյթ Միդլթոնի և Մեգան Մարքլի դիմակայությունը շարունակվում է
Ամիսներ շարունակ արևմտյան լրատվամիջոցները պարբերաբար տեղեկություն են տարածում այն մասին, որ Քենսինգթոնյան պալատում ամեն ինչ այնքան էլ հանգիստ չէ, և Քեյթ Միդլթոնի և Մեգան Մարքլի միջև կարծես սև կատու անցած լինի: Գրում է Tatler.ru.-ն:
Այդ ասեկոսեներն ավելի ակտիվացան նոյեմբերին, երբ թագավորական ընտանիքի մամուլի ծառայությունը պաշտոնապես հաստատեց, որ հաջորդ տարվա հուլիսի սկզբին Սասեքսի դուքսն ու դքսուհին կտեղափոխվեն Նոթինգհեմի տնակից, որտեղ նրանք ապրում էին Քեյթի և արքայազն Ուիլյամի հարևանությամբ: Իսկ այժմ արդեն People ամսագրի աղբյուրը հաստատել է, որ դքսուհիների հարաբերությունները իսկապես հարթ չեն:
«Երկու արքայազններն էլ շատ ուժեղ կանայք ունեն: Եթե դուք իրական աշխարհից երկու անկախ կանանց արքայական ընտանիք բերեք, ապա նրանք երկուսն էլ կցանկանան ազդեցություն գործել», - ասել է ամսագրի աղբյուրը` հավելելով, որ այժմ իրավիճակը հարթ չէ Քեյթի և Մեգանի շահերի բախման և լարվածության պատճառով:
«Տեղափոխությունը լավագույն լուծումն է բոլորի համար: Մեգանն ու Քեյթը, Հարրին և Ուիլյամը` բոլորն ունեն տարբեր դերեր: Սակայն եղբայրները միշտ միասին կլինեն, որովհետև նրանք Դիանայի որդիներն են», - պատմել է ամսագրի մեկ այլ աղբյուր:
Ամսագիրը նաև հայտնել է, որ ոչ միայն Քեյթի համար է ծանր Հարրիի կնոջ կողքին գտնվել. «Թագավորական ընտանիքում ամենադժվար աշխատանքը Մեգանի հավակնությունների և դրանց իրագործման հետ աշխատանքն է»: