Հայերեն   English   Русский  

ԱՄՆ Կոնգրեսում համաձայնվել են Մեքսիկայի հետ սահմանի պատի կառուցման համար 5,7 միլիարդ դոլար հատկացնել


  
դիտումներ: 709

ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ընդունել է ժամանակավոր բյուջեի մասին բանաձևի նախագիծը` դրանում ներառելով նաև Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար ծախսերը: Գրում է Gazeta.ru-ն:

217 կոնգրեսականներ կողմ են քվեարկել փաստաթղթի ընդունմանը, 185-ը` դեմ:

Ավելի վաղ ժամանակավոր բյուջեի նախագիծը հաստատվել էր ԱՄՆ Սենատում, սակայն այն չէր ներառում պատի կառուցման համար նախատեսված միջոցները: Այժմ սենատը պետք է դիտարկի նոր բանաձևը: Հավանության արժանանալու դեպքում նոր նախաձեռնությունը ստորագրելու համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կուղարկվի:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: