Հայերեն   English   Русский  

Քադաֆիի որդին Պուտինից օգնություն է խնդրել


  
դիտումներ: 1127

Bloomberg գործակալության փոխանցմամբ` Լիբիայի նախկին բռնապետ Մուամար Քադաֆիի որդին քաղաքական աջակցություն է խնդրել Ռուսաստանից: Գրում է Lenta.ru.-ն:

Համաներումով բանտից ազատ արձակված 46-ամյա Սաիֆ ալ-Իսլամը դեկտեմբերի սկզբին իր ներկայացուցչին ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովի հետ հանդիպման է ուղարկել: Ներկայացուցչը ռուս դիվանագետին Վլադիմիր Պուտինի համար նախատեսված նամակ է փոխանցել:

Ինչպես գրում է թերթը, նամակում նա ողջունել է Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանի կառավարությանը, բացահայտել Լիբիայում տիրող իրադրության մասին իր տեսլականը և աջակցություն խնդրել իր քաղաքական հավակնությունների համար: Ավելի վաղ Քադաֆի կրտսերն արդեն հաղորդակցվել էր Ռուսաստանի ներկայացուցիչների հետ:

Աղբյուրների փոխանցմամբ` նա պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել նախագահական ընտրություններում, որը ՄԱԿ-ի ծրագրի համաձայն` պետք է անցկացվի երկրում 2019 թվականին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: