Հայերեն   English   Русский  

Թրամփը դիտարկում է Ֆինանսների նախարարի պաշտոնանկության հնարավորությունը


  
դիտումներ: 362

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Ֆինանսների նախարար Ստեֆան Մնուչինի հրաժարականի հնարավորությունը: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությունը` վկայակոչելով իր աղբյուրներին:

Գործակալության զրուցակցի խոսքերով` Մնուչինի հետագա աշխատանքը նախարարի պաշտոնում կարող է մասամբ կախված լինել ամերիկյան շուկայի տատանումներից և թե որքան կնվազեն հիմնական ցուցանիշները:

Ինչպես նշվել է, Թրամփը սկսել է Մնուչինից դժգոհել այն բանից հետո, երբ լուրեր տարածվեցին, որ ամերիկացի առաջնորդը մտածում է երկրի Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Ջերոմ Փաուելի հրաժարականի մասին:

Միևնույն ժամանակ դեկտեմբերի 23-ին Մնուչինը հերքել էր այն տեղեկությունները, որ Թրամփը առաջարկել է աշխատանքից հեռացնել Փաուելին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: