ԻՊ-ն ստանձնել է Տրիպոլիում Լիբիայի ԱԳՆ-ի վրա հարձակման պատասխանատվությունը
Հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել, ավելի 20 մարդ տուժել է
դիտումներ: 446
Երեկ Ազգային համաձայնության կառավարության ԱԳՆ-ի շենքի վրա կատարված հարձակման հետևանքով, ըստ առողջապահության նախարարության տվյալների, զոհվել է երեք մարդ և ավելի քան 20-ը վիրավորվել են: Սպանվածների թվում է նախարարության իսլամական համագործակցության բաժանմունքի ղեկավար Իբրահիմ աշ-Շայիբին, Տրիպոլիի պաշտպանության ուժերի ստորաբաժանման պաշտոնական ներկայացուցիչ Աբդուռահման ալ-Մազուհիֆին և մի բժիշկ, որը զոհվել է շենքից ընկած պատուհանի ապակուց: