Հայերեն   English   Русский  

​Սուրբ Ծնունդն Իրաքում պաշտոնապես տոն է դարձել


  
դիտումներ: 267

Սուրբ Ծնունդն Իրաքում պաշտոնապես տոն է ճանաչվել: Այդ մասին թվիթեր սոցիալական ցանցում հաղորդագրություն տարածել է երկրի կառավարության մամուլի ծառայությունը: Գրում է Gazeta.ru-ն:

«Իրաքի կառավարությունը Սուրբ ծնունդը պաշտոնապես ամբողջ Իրաքի տարածքում տոն է հայտարարում», - նշվել է հայտարարության մեջ:

Տարածված հաղորդագրության մեջ կառավարության անունից շնորհավորել են Իրաքում բնակվող քրիստոնյաներին, իրաքցիներին և բոլոր նրանց, ովքեր տոնում են Սուրբ Ծնունդը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բացատրել էր փոքրիկ մի տղայի, թե մինչև որ տարիքում կարելի է հավատալ Ձմեռ պապի գոյությանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: