Արսենալ-Ղարաբաղ խաղին Արցախի դրոշով դաշտ ներխուժած երկրպագուն ժամանել է Հայաստան (լուսանկար)
դիտումներ: 548
Հայաստանի հավաքականի երկրպագուների` «Առաջին հայկական ճակատ» (FAF) շարժման հիմնադիր-նախագահ Սերգեյ Ջանջոյանը լուսանկար է հրապարակել «Զվարթնոց» օդանավակայանից և հետևյալ գրառումը կատարել. «Արժանի ընդունելություն մեր տղուն: Վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ Սպարտակը Հայաստանում է»:
Հիշեցնենք՝ Սպարտակը վազել էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի կողմը, որը նստած է եղել պահեստայինների նստարանին, սակայն անվտանգության աշխատակիցները նրան հեռացրել էին: