Հայերեն   English   Русский  

​Տարին սկսում ենք ուրախ լուրով


ֆբ գրառում


  
դիտումներ: 308

Սիրելի ընկերներ, շուտով մեր կազմակերպության կողմից կհիմնադրվի Իրական Փաստերի ստուգման հարթակ,

որի գործառույթների մեջ է մտնելու քաղաքական գործիչների և նրանց սպասարկող ԶԼՄ-ների ու «քաղհասարակության» ներկայացուցիչների կողմից աղավաղված փաստերի վերականգնումը:

Իրական փաստերի ստուգման հարթակ ստեղծելու միտքը միշտ օրակարգային էր մեզ համար, բայց վերջին ամիսներին այդ միտքը ամբողջացավ և մեր կազմակերպության անդամների, համակիրների և բարեկամների աջակցությամբ շուտով կյանքի կկոչվի:

Այս ամսվա ընթացքում արդեն պատրաստ կլինի կայքն ու տեխնիկական մյուս անհրաժեշտ պարագաները դե, իսկ բովանդակային առումով շատ հետաքրքիր անակնկալներ են սպասվում: Մեր թիրախում են լինելու ոչ միայն իշխանական կեղծ ֆեյսբուքյան օգտահաշիվներն ու դրանց համակարգողները, այլև կեղծ քաղհասարակության մարմիններն ու իշխանական Տրոյական ձիերը:

Ընթացքում նաև ազատ գրաֆիկով կաշխատենք հետաքննող լրագրողների հետ:
Իրական փաստերի ստուգման հարթակի վերաբերյալ մյուս մանրամասներին սպասեք հաջորդիվ:

Հ.Գ. Նիկոլ Փաշինյանին սատարող կեղծ օգտահաշիվների ամբողջական ցանկը կհրապարակենք արդեն իրական փաստերի ստուգման հարթակում:
Ի՛ գործ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: