Էնդի Մարեյն արտասվելով հայտնել է Մեծ թենիսից հեռանալու մասին
Աշխարհի նախկին առաջին ռակետն ու «Մեծ սաղավարտի» մրցումների եռակի չեմպիոնն, ինչպես նաև Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոնն ու Մեծ Բրիտանիայի հավաքականի կազմում Դևիսի Գավաթի հաղթողը հույս ունի, որ կարող է խաղալ Ուիմբլդոնում և ապա ավարտել կարիերան:
Մարեյի հեռանալու պատճառն աջ ազդրում ունեցած ուժեղ ցավն է, որի համար նա վիրահատության է ենթարկվել.
«Խոսել եմ իմ թիմի հետ և ասել եմ նրանց, որ չեմ կարող շարունակել, որ պետք է կանգ առնեմ, քանի որ գաղափար չունեմ, թե երբ կդադարի ցավը: Ես հույս ունեմ, որ կկարողանամ դիմակայել մինչև Ուիմբլդոն, քանի որ կցանկանայի կարիերաս ավարտել այնտեղ, բայց վստահ չեմ, որ կկարողանամ: Դեռ կարող եմ խաղալ որոշակի մակարդակում, բայց ոչ այն, որից ես գոհ կլինեի: Սակայն դա չէ կարևորը. ցավն իսկապես շատ ուժեղ է: Չեմ ցանկանում այսպես շարունակել խաղալ: Ես փորձել եմ գրեթե ամեն ինչ, ինչը հնարավոր էր, որպեսզի հարթեի իրավիճակը, բայց չստացվեց:
Հնարավոր է` այս Australian Open-ն իմ վերջին մրցաշարը դառնա: Վստահ չեմ, որ կարող եմ ևս 4 կամ 5 ամիս խաղալ այս ցավերով»,- նշել է Մարեյը: