Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնում են չորս երկրների ներկայացուցիչներ
Համաձայն այդ կազմակերպության մոմլո ծառայության այսօր տարածած հայտարարության՝ տվյալ պաշտոնին հավակնում են չորս երկրների քաղաքական գործիչներ՝ Բելգիայի փոխվարչապետ, արտաքին և եվրոպական գործերի նախարար, պաշտպանության նախարար Դիդյե Ռեյնդերսը, Լիտվայի նախկին վարչապետ, Սեյմի (խորհրդարանի) անդամ Անդրյուս Կուբիլյուսը, Հունաստանի նախկին արտգործնախարար, խորհրդարանի անդամ Դորա Բակոյաննին և Խորվաթիայի փոխվարչապետ, արտաքին և եվրոպական գործերի նախարար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը:
Այժմ ԵԽ Նախարարների կոմիտեն պետք է հարցուփորձի յուրաքանչյուր թեկնածուին (2019 թ. մարտին) և որոշի հավակնորդների վերջնական ցուցակը, որը կհանձնվի Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովին (ԵԽԽՎ): Քվեարկությունը տեղի կունենա 2019 թ. հունիսին: Նոր գլխավոր քարտուղարը կստանձնի իր պարտականությունները հոկտեմբերի 1-ին: