Հայերեն   English   Русский  

​Մեքսիկայում ծննդատան մոտակայքում տեղի ունեցած պայթյունից չորս երեխա է մահացել


  
դիտումներ: 1058

Մեքսիկայում ծննդատան շենքի մոտ վառելիքի բաքի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն յոթ և վիրավորվել տասնյակ մարդ:

Մեխկիոյում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թվում կան չորս երեխա և երեք մեծահասակ: Ենթադրվում է, որ փլատակների տակ դեռևս մարդիկ կան:

Փրկարարները հիվանդանոցի փլատակներում դեռևս փնտրում են կենդանի մնացածների:

պայթյուն

Հիվանդանոցի մոտակայքում գտնվող անցորդները պայթյունից հետո մոտեցել են փլուզված շենքին և ութ երեխաների փրկել:

Տասնյակ մարդիկ են էվակուացվել հիվանդանոցի մոտ բեռնատարի պայթյունի հետևանքով, իսկ վիրավորները վնասվածքներ են ստացել հիմնականում կոտրված ապակիների հետևանքով:

Քաղաքի քաղաքապետը հայտնել է, որ զոհերի թվում մեկ կին և երկու տղամարդ կա:

Նա նշել է, որ 54 մարդ վնասվածքներ է ստացել, որոնցից 22-ը երեխաներ:

պայթյուն

Վիրավորների մեծ մասը հիմնականում թեթև վնասվածքներ են ստացել, որոնք հիմնականում առջացել են թռչող ապակու կտորների հետևանքով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: