Հայերեն   English   Русский  

Սյունիքում «ՎԱԶ-2107»-ը մխրճվել է բեռնատարի մեջ. պայմանագրային զինծառայողը տեղում մահացել է, կան վիրավորներ (լուսանկար)


  
դիտումներ: 527

Սյունիքի մարզում, հունվարի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել.

ժամը 21:00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 374 կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի Կարճևան գյուղի բնակիչ Խորեն Գևորգյանի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի 10 QA 045 համարանիշի և պարսկական համարանիշներով Volvo մակնիշի կցորդիչով բեռնատարը:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով 07-ի վարորդ Խ. Գևորգյանը տեղում մահացել է, իսկ 2 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մեղրիի բժշկական կենտրոն:

Աղբյուրի տեղեկություններով, մահացածը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող: Ճանապարհը եղել է անցանելի. «ՎԱԶ-2107»-ը դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի ու բախվել բեռնատարին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: