Թրամփը Սպիտակ տանը իր հաշվին հյուրասիրել է ֆուտբոլիստներին
Նրա խոսքով՝ նախագահն անձամբ կվճարի, որպեսզի միջոցառման համար բերեն ֆաստֆուդի որոշ սիրված ապրանքներ: Սանդերսը նաև նշել է, որ սա տեղի է ունենում այն պատճառով, որ դեմոկրատները հրաժարվում են բանակցություններ վարելուց սահմանների պահպանման հարցով, իսկ Սպիտակ տան բազմաթիվ աշխատողներ չվճարվող արձակուրդում են:
«ՌԻԱ նովոստի» գործակալությունը նշում է, որ Թրամփն ընդունելության սկզբում ֆաստֆուդը որակել է հիանալի ամերիկյան ուտելիք, նաև պատմել է, որ գնել է պիցցաներ, մոտ 300 համբուրգեր և մեծ քանակությամբ ֆրի կատոֆիլ:
2018 թ. դեկտեմբերի 22-ին դաշնային կառավարությունը մասնակիորեն դադարեցրեց աշխատանքը բյուջետային միջոցների բացակայության հետևանքով: Պատճառը հանրապետականների և դեմոկրատների անհամաձայնությունն էր բյուջերի հոդվածների շուրջ: Թրամփը պնդում է, որ բյուջեում 5,7 մլրդ դոլար նախատեսվի ամերիկա-մեքսիկական սահմանին պատ կառուցելու համար:
Հունվարի 8-ին Թրամփը դիմեց ամերիկացիներին և Մեքսիկայի հետ սահմանը որակեց հումանիտար ճգնաժամ, նաև անվտանգության ճգնաժամ անօրինական միգրանտների պատճառով: Դրա մեղքը նա բարդեց ԱՄՆ Կոնգրեսի վրա: