Հայերեն   English   Русский  

Մարիա Գևորգյանը ամրապնդեց առաջատարի դիրքերը


  
դիտումներ: 575

Հայաստանի շախմատի կանանց առաջնությունում երեկ տեղի ունեցավ 3-րդ տուրը:

Մրցաշարի միանձնյա առաջատար Մարիա Գևորգյանը տոնեց 3-րդ անընդմեջ հաղթանակը: Տուրի կենտրոնական պարտիայում Հայաստանի կանանց հավաքականի անդամներ Սիրանուշ Ղուկասյանը և Մարիա Կուրսովան հաշտության կնքեցին: Պարտիան ոչ-ոքիով ավարտեց նաև 2-րդ հորիզոնականը կիսող Աննա Խաչատրյանը: 3-րդ տուրում Սուսաննա Գաբոյանը հաղթանակ տոնեց Անահիտ Մկրտչյանի նկատմամբ, իսկ Աստղիկ Հակոբյանը ուժեղ գտնվեց Մարիամ Մկրտչյանից: Այսպիսով 3-րդ տուրից հետո Մարիա Գևորգյանը 3 միավորով վստահորեն գլխավորում է աղյուսակը: Սիրանուշ Ղուկասյանը և Աննա Խաչատրյանը առաջատարին զիջում են 1-ական միավորով:

Այսօր տեղի կունենա մրցաշարի կենտրոնական պարտիաներից մեկը՝ Մարիա Գևորգյանը և Սիրանուշ Ղուկասյանը կմրցեն միմյանց դեմ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: