Հայերեն   English   Русский  

​Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջին նիստը տեղի կունենա փետրվարի 6-ին Մոսկվայում


  
դիտումներ: 1124

Փետրվարի 6-ին Մոսկվայում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջին նիստը, որին կմասնակցեն Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարները:

Այդ մասին համապատասխան հաղորդագրություն տարածվել է Ռուսաստանի Դաշնության կառավարության մամլո ծառայության կողմից: Գրում է Novostink.ru-ն:

Նիստի ընթացքում կքննարկվի ԵՏՄ-ին Ղրղզստանի անդամակցության հարցը:

“Հանդիպման ընտացքում նախատեսվում է քննարկել ինտեգրացիոն օրակարգի հարցերի լայն շրջանակ, որոնք առնչվում են ԵՏՄ-ի գործունեությանը, իրավապայմանագրային բազայի զարգացմանը և համագործակցությանն առնչվող մի շարք հստակ նախագծեր` այդ թվում նաև նորարության ոլորտում”, - նշվել է տարածված հաղորդագրության մեջ:

Նիստի նախօրեին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը առանձին հանդիպումներ կունենա` երկկողմանի ակտուալ խնդիրների քննարկման նպատակով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: