Հայերեն   English   Русский  

Արմեն Գյուլբուդաղյանցը հանդիպել է Ռաուլի հետ


  
դիտումներ: 345

Շարունակվում են Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզչական շտաբի դիտարկումները և հանդիպումները Մադրիդում:

Հունվարի 16-ին մեր մարզիչներն այցելել են Մադրիդի «Ռեալի» մարզաբազա, ծանոթացել են բոլոր ենթակառուցվածքներին: Հայ մարզիչներին ներկայացվել է մադրիդյան ակումբի մոտեցումները տարբեր տարիքային խմբերի հետ տարվող աշխատանքների վերաբերյալ:

Կայացել է հանդիպում նաև «Ռեալի»՝ ֆուտբոլիստների վերականգնման հարցերով զբաղվող մասնագետի հետ, որն աշխատում է վնասվածք ստացած ֆուտբոլիստների հետ և որը ներկայացրել է՝ ինչ փուլերով են անցնում մադրիդյան ակումբի ֆուտբոլիստները վերականգնման ընթացքում:

Այնուհետև Հայաստանի ազգային հավաքականի մարզիչները հանդիպել են Մադրիդի «Ռեալի» լեգենդար հարձակվող Ռաուլին, ով կիսվել է իր փորձով և պատրաստակամություն հայտնել հետագայում էլ օգտակար լինել իր խորհուրդներով: Մեր մարզիչները հանդիպել են նաև Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ֆերնանդո Մորիենտիեսին:

Հայկական պատվիրակությունը երկու ֆուտբոլիստներին էլ հանձնել է հուշանվերներ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից: Երեկոյան մարզիչները ներկա են եղել Իսպանիայի գավաթի խաղարկության «Ատլետիկո»-«Ժիրոնա» հանդիպմանը: Հունվարի 17-ին սպասվում է հերթական բովանդակալից օրը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: