Հայերեն   English   Русский  

​Նիդեռլանդներում հայտնաբերել են անհայտ նկար, որ կարող է Վան Գոգինը լինել


  
դիտումներ: 405

Դրենտե քաղաքում Վան Գոգի տուն-թանգարանը, որտեղ նկարիչն ապրել է մի քանի ամիս 1883 թ., ստացել է մի անհայտ նկար, որը ենթադրվում է՝ նրա աշխատանքն է: Այդ մասին հաղորդում է ռուսական «Կուլտուրա» հեռուստաալիքը՝ հղում անելով RTV Drenthe ալիքին:

Վան Գոգ-2

Նկարը թանգարանին է հանձնել Հաագայի մի 92-ամյա բնակչուհի: Նկարում պատկերված է բարի ինտերյեր: Անկյունում ստորագրություն կա՝ Վինսենթ: Փորձագետները կարծում են, որ դա կարող է յուրահատուկ և եզակի աշխատանք լինել: Մեծ հարց է, թե որտեղ է արվել նկարը: Մասնագետները ենթադրում են, որ նկարիչը պատկերել է Հաագայի բարերից մեկը, ուր նա հաճախել է 1869-1873 և 1881-1883 թթ.: Այս վարկածը պայմանավորված է այն հանգամանքով, որ Ամստերդամում առավելապես ջին էին խմում, մինչդեռ նկարում երևում է գարեջրի գավաթ, ինչը մեծ պահանջարկ ուներ հենց Հաագայում:

Նկարը սերնդեսերունդ փոխանցվել է ժառանագաբար, ուստի զգայի վնասվածքներ կան: Նրա հետազոտությունը և բնօրինակի հաստատումը կարող է տարի տևել: Եթե այն իսկապես Վան Գոգի վրձնին է պատկանում, ապա հայտնի չէ, կմնա արդյոք նրա տուն-թանգարանում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: