Հայերեն   English   Русский  

​ԱՄՆ պատվիրակությունը Դավոս չի գնա


  
դիտումներ: 298

ԱՄՆ վարչակազմի պատվիրակությունը ներկա չի լինի Դավոսի համաժողովում շաթդաունի պատճառով: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը՝ հղում անելով Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Սառա Սանդերսին:

Մինչ այս Դավոս ուղևորությունը չեղարկել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, սակայն նախատեսվում էր, որ համաժողովին կմասնակցի ներկայացուցչական պատվիրակություն՝ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում պետք է լինեին նաև այլ նախարարներ:

«Նախագահ Թրամփը չեղարկել է պատվիրակության ուղևորությունը Շվեյցարիայի Դավոսում կայանալիք Համաշխարհային տնտեսական համաժողովին»,- հայտարարել է Սանդերսը: Մինչդեռ դեռ երեկ Սպիտակ տան ներկայացուցիչը վստահեցնում էր լրագրողներին, որ պատվիրակության այցը Դավոս կկայանա:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: