Հայերեն   English   Русский  

Նիդեռլանդներում Հայաստանի դեսպանը հանդիպել է Եվրապոլի գործադիր տնօրենի հետ


  
դիտումներ: 454

Հունվարի 17-ին Նիդեռլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հանդիպեց Եվրոպական միության իրավապահ գործակալության՝ Եվրապոլի գործադիր տնօրեն Կատերին դը Բոլի (Catherine de Bolle) հետ։

Դեսպան Բալայանը, բարձր գնահատելով Եվրապոլի՝ որպես հանցավորության դեմ պայքարը համակարգող համաեվրոպական կառույցի, արդյունավետ գործունեությունը, ներկայացրեց Հայաստանում կոռուպցիայի, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ուղղությամբ իրավապահ մարմինների գործունեությունը։ Այդ համատեքստում կարևորվեց Եվրապոլի և ԵՄ անդամ երկրների հետ փոխգործակցության խորացումը։

Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ ոստիկանության և Եվրապոլի միջև համագործակցության հաստատման հնարավորությունները։ Նախանշվեցին նշյալ կառույցների միջև համագործակցության հաստատման ուղղությամբ իրականացվելիք համատեղ քայլերը։

Եվրապոլի գործադիր տնօրենի խնդրանքով ՀՀ դեսպանը ներկայացրեց Հայաստանի մոտեցումները տարածաշրջանային խնդիրների և դրանց կարգավորման նպատակով միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերի վերաբերյալ։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: