Ռիո դե Ժանեյրոն՝ ճարտարապետության 2020 թվականի համաշխարհային մայրաքաղաք
Այս մասին տեղեկացնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայքը:
Ըստ վերջերս ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Ճարտարապետների միջազգային միության միջև կնքված համագործակցության մասին պայմանագրի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ճարտարապետության համաշխարհային մայրաքաղաքը հռչակելու լիազորություն ունի: Քաղաքում նաև տեղի կունենա Ճարտարապետների միջազգային միության համաշխարհային կոնգրեսը, որը անցկացվում է երեք տարին մեկ: Այդպիսով ճարտարապետության համաշխարհային մայքաքաղաքը միջազգային հարթակ կդառնա քննարկելու համար արդիական համընդհանուր խնդիրներ մշակույթի, մշակութային ժառանգության, քաղաքային պլանավորման և ճարտարապետության տեսանկյունից:
Որպես ճարտարապետության առաջին համաշխարհային մայրաքաղաք՝ Ռիո դե Ժանեյրոն մի շարք միջոցառումների հարթակ կդառնա «Բոլոր աշխարհները: Միայն մի աշխարհ» թեմայով:
Այդ միջոցառումների շրջանակներում քաղաքը կնպաստի միջազգային մակարդակում համաձայնեցված մինչև 2030 թ. ժամանակաշրջանի կայուն զարգացման ոլորտի օրակարգի 11-րդ նպատակի («Քաղաքների և բնակավայրերի հրապարակայնության, անվտանգության, կենսունակության և բնապահպանական կայունության ապահովում») իրականացմանը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ն Ճարտարապետների միջազգային միության և տեղի հաստատությունների հետ համատեղ, երկխոսության և նորարարությունների համար բաց և ստեղծագործական տարածության շրջանակներում, կկազմակերպի միջոցառումներ ճարտարապետների ու քաղաքաշինարարների նախագծերին, ինչպես նաև քաղաքական գործիչներին, սոցիալական ինստիտուտներին և այլ հատվածների մասնագետներին, մասնավորապես ստեղծագործողներին ու գրողներին աջակցելու նպատակով :