Հայերեն   English   Русский  

Երգիչ Քրիս Բրաունը ձերբակալվել է


  
դիտումներ: 710

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` ամերիկացի երգիչ Քրիս Բրաունը Փարիզում ձերբակալվել է երկու այլ տղամարդկանց հետ: Գրում է Gazeta.ru-ն:

Ֆրանսիական ոստիկանության աղբյուրի պնդմամբ` այդ երեք տղամարդիկ բռնաբարության մեջ են կասկածվում:

Առաջինը ձերբակալության մասին պատմել է «Closer» հրատարակչությունը, որի տվյալներով` 24-ամյա մի աղջիկ երեք տղամարդկանց Քրիս Բրաունի գլխավորությամբ բռնաբարության մեջ է մեղադրել: Աղջկա խոսքերով` խմբակային բռնաբարությունը տեղի է ունեցել հունվարի 15-ին Բրաունի հյուրանոցի համարներից մեկում:

2018 թ. օգոստոսին Քրիս Բրաունը, որը հայտնի է երգչուհի Ռիհանային դաժան ծեծի ենթարկելու միջադեպով, նախկինում ևս խմբակային բռնաբարության մեջ է կասկածվել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: