«Google» ընկերությունը տուգանվել է 50 մլն եվրոյով
Պատճառը անձնական տվյալների պաշտպանության եվրոպական կանոնների խախտումն է: Ընկերությունը օգտատերերին բավարար տեղեկություն չի տրամադրել իրենց անձնական տեղեկատվության մշակման և օգտագործման համաձայնություն ստանալու հարցում:
Սա առաջին դեպքն է, երբ հանձնաժողովը կիրառում է կանոնակարգով թույլատրված ամենախիստ պատիժը: Գերատեսչությունում հայտնել են, որ տուգանքի չափը հիմնավորված է եղել խախտումների լրջությամբ և այն հանգամանքով, որ դրանք շարունակվում են կատարվել մինչ օրս:
Եվրամիության տվյալների պաշտպանության վերաբերյալ ընդհանուր կանոնակարգը ուժի մեջ է մտել անցյալ տարվա մայիսի 25-ին: Շուտով մասնավոր կյանքի պահպանման կողմնակիցները Google ընկերությանը մեղադրեցին դրա դրույթներին չհետևելու մեջ: Այն ժամանակ ընկերության ներկայացուցիչները շտապեցին համոզել, որ նոր կանոնակարգերին համապատասխան թարմացրել են իրենց գաղտնիության քաղաքականությունը: