Հայերեն   English   Русский  

Կարեն Գրիգորյանը Սևիլյայի բաց մրցաշարում գրավեց 2-րդ հորիզոնականը


  
դիտումներ: 326

Իսպանիայում ավարտվեց Սևիլյա քաղաքի բաց առաջնությունը, որին մասնակցում էին 31 երկրների 303 շախմատիստ, այդ թվում՝ 13 գրոսմայստեր:

Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էին գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանը և Գևորգ Հարությունյանը: Մեր շախմատիստներից հաջող հանդես եկավ Կարեն Գրիգորյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և գրավեց 2-րդ հորիզոնականը: Մրցաշարի հաղթող դարձավ Չինաստանի ներկայացուցիչ Լի Դին, ով 9 հնարավորից վաստակեց 8.5 միավոր: Չինացի շախմատիստը ոչ-ոքի էր խաղացել միայն Գրիգորյանի հետ:

Մեր մյուս ներկայացուցիչ Գևորգ Հարությունյանը վաստակեց 5 միավոր և գրավեց 83-րդ հորիզոնականը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: