Հայերեն   English   Русский  

Տիմոշենկոն առաջադրել է թեկնածությունը Ուկրաինայի նախագահի պաշտոնի համար


  
դիտումներ: 651

Ուկրաինացի քաղաքական գործիչ Յուլիա Տիմոշենկոն պաշտոնապես հայտարարել է Ուկրաինայում կայանալիք նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին: Գրում է Gazeta.ru-ն:

Նշվում է, որ Տիմոշենկոն համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել մայրաքաղաքի Սպորտի պալատում իր ղեկավարած «Батькивщина» կուսակցության համագումարի շրջանակներում:

Հաղթանակի դեպքում նա «դիվանագիտական ճակատում հարձակում» է խոստացել: Տիմոշենկոն նաև նշել է, որ իր առաջին որոշումը կլինի «սահմանադրական հանրաքվեի» մասին հայտարարությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Տիմոշենկոն մեկնաբանել է Ուկրաինայում ջեռուցման գների բարձրացումը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: