Չարորակ հիվանդությունների վիրահատման ամբողջ գումարը կվճարի պետությունը
դիտումներ: 498
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
2019 թվականին պետությունը այդպիսի վիրահատությունների համար նախատեսում է հատկացնել 1․8 մլրդ դրամ։
«Նախկինում պետությունը ուռուցքաբանական վիրահատության համար վճարում էր գումարի շատ քիչ մասը: Եվ տրամաբանական չէր դա կոչել պետպատվեր: Հիմա որոշվել է, որ այդ գումարի մեծ մասը ծախսվելու է համավճարը հանելու համար: Հիմա, եթե կարիք կլինի ուռուցքաբանական վիրահատության այն բժշկական կենտրոններում, որոնք կունենան պետպատվեր, ապա վիրահատության համար քաղաքացին գումար չի վճարի»,- նշեց նախարարը: