Հայերեն   English   Русский  

Մադուրոն կվերանայի ԱՄՆ-ի հետ հարաբերությունները


  
դիտումներ: 298

РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ` Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ Կարակասը լիովին կվերանայի Վաշինգթոնի հետ հարաբերությունները: Գրում է Gazeta.ru-ն:

Նրա խոսքերով` Վենեսուելան մտադիր է «քաղաքական միջոցներ» կիրառել ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի այն հայտարարությունից հետո, որ մտադիր են աջակցել Ազգային ժողովի նախագահ Խուան Գուաիդոյին:

Նա նաև հավելել է, որ իր հայտարարություններով Փենսը «խախտել է բոլոր կանոնները»:

Մադուրոն ընդգծել է, որ Վենեսուելան հաղթելու է պետական հեղաշրջմանը, որը «պլանավորում է» Փենսը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վենեսուելայի խորհրդարանը Մադուրոյին բռնազավթիչ է ճանաչել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: